Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն, Երբ օրե’րը չէ,ամիսնե’րը չէ, Տարինե’րն էին մեզ իրարից պոկել: Ես ինչպե՞ս խաղամ անտարբերություն, Երբ ժամանակն ու տարածությունն էլ Իմ հոգու ցավը դեռ չեն ամոքել: Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն, Երբ համոզված եմ,քաջ գիտակցում եմ, Որ տեսնվելու հույս բնավ չկա: Ես ինչպե՞ս սրտիս խառնաշփոթում Իրարից զատեմ,պոկեմ,անջատեմ Միախառնված անցյալ ու ներկա:
Просмотров:
675
|
Добавил:
AROMP3
|
Дата:
2011-01-25
|